copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:33 12-07-2022

Եկեք վերհիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյաը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակնհայտ է, որ ցանկացած պետական պաշտոն զբաղեցնող պետք է պատասխանատու լինի իր հայտարարությունների համար: Ավելին` ամենաբարձր պաշտոն զբաղեցնողի դեպքում այդ նշաձողը շատ ավելի բարձր է լինում:

​​​​​Հրապարակայնորեն քանիցս հայտարարվել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող մեկուսի դիտարկվել 44-օրյա պատերազմի հանգամանքներից ելնելով Թուրքիայի դերակատարումից:

Իհարկե եկեք վերհիշենք հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները.

«Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը». 02.10.2020։

«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»: 02.10.2020։

«Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք:»: 13.10.2020:

Իսկ հիմա արձանագրենք նշվածի վերաբերյալ ոչ մի գործողություն, ոչ մի հետևողականություն, Թուրքիայի քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն, Շուշիի խայտառակ հռչակագիր ու Հայաստանի արձագանքը. 11.07.2022`

«Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ