Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 11:44 12-07-2022

Ռուսաստանում գրանցվել է կապկի ծաղկի առաջին դեպքը

Ռուսաստանում հաստատվել է կապկի ծաղկի առաջին դեպքը։ Հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճամփորդությունից վերադարձած մի երիտասարդի մոտ, որը բժշկական հաստատություն է դիմել՝ բնորոշ ցանով։ Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։

Հիվանդից վերցված կենսանյութերն անհապաղ ուղարկվել են Ռոսպոտրեբնադզորի հաստատություն, որը լիազորված է համապատասխան թեստեր անցկացնելու համար, հայտնել են վարչությունից։ Թեստի արդյունքները հաստատել են վարակը։ Հիվանդը գտնվում է հիվանդանոցում՝ կարանտինում. Հիվանդությունն ընթանում է մեղմ ձևով, հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։

Երիտասարդն բնակվել է միայնակ և ճամփորդությունից հետո գտնվելով Ռուսաստանում, գործնականում ոչ մեկի հետ կապ չի ունեցել։ Նրանք, ում հետ նա շփվել է, արդեն ծանուցվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել