copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:43 11-07-2022

Կրասնոդարի դատարանը կասեցրել է ղազախական նավթի տարանցման արգելքը

Կրասնոդարի երկրամասի դատարանը երկուշաբթի կասեցրել է Ղազախստանից Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի նավթի՝ ավելի վաղ հաստատված մեկամսյա արգելքը, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Դրա դիմաց ընկերությունը պետք է վճարի 200 հազար ռուբլի տուգանք։

Նովոռոսիյսկում Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի ծովային նավթային տերմինալը կասեցնելու մասին որոշումը կայացրել է Նովոռոսիյսկի Պրիմորսկի շրջանային դատարանը հուլիսի 6-ին։ Դատարանի որոշման մեջ ասվում էր, որ տերմինալի գործունեության կասեցումն անհրաժեշտ է փաստաթղթերում խախտումները վերացնելու համար, որոնք ապրիլին հայտնաբերել է «Ռոստրանսնադզորը»։ Կոնսորցիումը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ նշելով, որ նավթի մղման դադարեցումն անդառնալի ​վնաս կհասցնի սարքավորումներին։

Ղազախստանում արդյունահանվող ամբողջ հում նավթի մինչև 80%-ն անցնում է Նովոռոսիյսկի ծովային տերմինալով։ Կոնսորցիումը գործընկերներին օրական մատակարարում է մինչև 51.2 մլն բարել հում նավթ, որը կազմում է համաշխարհային նավթի ծավալի 1%-ը: Կոնսորցիումի բաժնետոմսերի 31%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, 20.75%-ը՝ Ղազախստանին, մյուս բաժնետերերն արտասահմանյան ընկերություններ են, ինչպիսիք են ամերիկյան Chevron and Mobil-ը և իտալական Eni-ն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ