copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:49 11-07-2022

ՌԴ-ն այսօրվանից դադարեցրել է «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը Գերմանիա

Ռուսաստանն այսօրվանից՝ հուլիսի 11-ից, «Հյուսիսային հոսք» գազամուղով բնական գազի մատակարարումը Գերմանիա դադարեցրել է։

Այս մասին հայտարարվել էր նախապես. գազամուղի օպերատորը՝ Nord Stream AG ընկերությունը, պնդում է, որ խոսքը պլանային պրոֆիլակտիկայի մասին է, որը կտևի մինչև հուլիսի 21-ը։ Գերմանիան և ԵՄ այլ երկրներ, սակայն, մտավախություն ունեն, որ Ուկրաինայում պատերազմի հետ կապված դիմակայության ֆոնին գազամատակարարումները կարող են չվերականգնվել, ինչը կհանգեցնի սուր էներգետիկ ճգնաժամի Եվրոպայում:

Գազամուղն ամեն տարի մի քանի օրով կանգնեցնում են պրոֆիլակտիկ նպատակներով։ Սակայն այս տարի ԵՄ-ին մտահոգություն է պատճառում այն փաստը, որ դեռևս դա կանգնեցնելուց առաջ «Հյուսիսային հոսք»-ով մատակարարվող գազի ծավալը կրճատվել էր ավելի քան երկու անգամ։ Դա չփոխհատուցվեց մատակարարումների ավելացմամբ Ուկրաինայի տարածքով կամ այլ երթուղիներով:

«Գազպրոմը» մատակարարումների կտրուկ կրճատումը բացատրել է Կանադայի որոշմամբ՝ պատժամիջոցների պատճառով արգելափակել Siemens գազային տուրբինների վերադարձը Ռուսաստան, որոնք գտնվում էին Կանադայում վերանորոգման համար։ Բեռլինը, սակայն, Ռուսաստանի որոշումը համարում է քաղաքական: «Այսօր մենք ստիպված ենք հայտարարել, որ Ռուսաստանը էներգիան օգտագործում է որպես զենք»,- հուլիսի 6-ին հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Միաժամանակ Գերմանիայի իշխանությունները բանակցություններ են սկսել Կանադայի հետ՝ Օտտավային խնդրելով բացառության կարգով վերադարձնել տուրբինները։ Կանադայի կառավարությունն արդեն սկզբունքային համաձայնություն է տվել. հայտարարվել է, որ տուրբինները կտեղափոխվեն Գերմանիա, իսկ այնտեղից, ակնհայտորեն, կուղարկվեն Ռուսաստան, որպեսզի նորից սկսեն «Հյուսիսային հոսք»-ով աշխատանքը։ Մոսկվան դեռ չի մեկնաբանել դա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը