copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:55 11-07-2022

Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ղեկավարները հայտնում են բնակավայրերի վրա նոր հարձակումների մասին


Երկու անգամ գնդակոծվել է Սոլեդարը, մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, իր Telegram-ում գրում է Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։ Այրվել են մշակույթի տունը և վարչական շենքը։ Կրակի տակ են հայտնվել նաև Ուգլեդարը և Սեվերսկ քաղաքի մասնավոր հատվածը, գրում է Կիրիլենկոն։

Անցած օրվա ընթացքում հրթիռային և հրետանային հարվածներ են հասցվել Դոնեցկի շրջանի ևս մի քանի բնակավայրերի։ Մասնավորապես, շաբաթ ուշ երեկոյան ռուս զինվորականները գնդակոծել են Չասով Յար քաղաքը։ Հրթիռները խոցել են բնակելի շենքը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ զոհվել է 15 մարդ, տասնյակ մարդիկ փլատակների տակ են։

Մարտեր են ընթանում նաև Լուգանսկի շրջանում։ Ռուսական զորքերը հավաքվում են Սլովյանսկից մոտ 50 կիլոմետր դեպի արևելք գտնվող Բելոգորովկա գյուղում, որտեղից հրետակոծում են շրջակա բնակավայրերը,-հայտնել է Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Բրիտանական հետախուզությունը հաղորդում է նաև Սլավյանսկի շրջանում գնդակոծությունների մասին։ Գայդայի խոսքով՝ ռուսական զորքերը «խրված են» և չեն կարող ավելի առաջ շարժվել։ Հենց Բելոգորովկայի տարածքում էր, որ մայիսին ռուսական բանակը հսկայական կորուստներով փորձում էր անցնել Հյուսիսային Դոնեց գետը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր