copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:38 10-07-2022

Ադրբեջանից գնված գազի համար ԵՄ երկրները 2022թ. 1-ին եռամսյակում ծախսել են 2,1 մլրդ եվրո. ԵՀ

Ադրբեջանից Տրանս-Ադրիատիկ գազամուղով (TAP) գազի գնման համար Եվրամիության երկրների ծախսերը, ըստ գնահատականների, 2022 թվականի առաջին եռամսյակում կազմել են 2,1 միլիարդ եվրո։ Նման տվյալներ են բերված Եվրահանձնաժողովի (ԵՀ) եռամսյակային հաշվետվության մեջ եվրոպական գազային շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Դրանում նշվում է, որ 2022 թվականի առաջին ամիսներին ԵՄ-ն գազի ներկրման վրա ընդհանուր առմամբ ծախսել է մոտ 78 մլրդ եվրո, որից 26,5 մլրդ եվրո՝ Ռուսաստանից գնված գազի համար, 19,2 մլրդ եվրո՝ Նորվեգիայից, 5,4 մլրդ եվրո՝ Հյուսիսային Աֆրիկայից (Ալժիր և Լիբիա), 2,1 մլրդ եվրո՝ TAP-ով գազի գնման համար։ Հեղուկ բնական գազի տեսքով ԵՄ-ն 2022 թվականի առաջին եռամսյակում ներկրել է մոտ 33 մլրդ եվրո արժողությամբ գազ։

ԵՀ-ն նշել է, որ տարվա ընթացքում Ադրբեջանից մատակարարումներն աճել են. 2022 թվականի առաջին եռամսյակում մոտավորապես 24 ՏՎտժ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 ՏՎտժ-ի դիմաց։

Հաշվետվության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում TAP-ով գազի մատակարարումների մասնաբաժինը կազմել է մատակարարումների ընդհանուր ծավալի 2,5%-ը՝ նախորդ տարվա 1,2%-ի դիմաց։

«TAP-ն ապահովում է ադրբեջանական գազային ռեսուրսներին հասանելիությունը Հարավային գազային միջանցքով, ինչը ԵՄ գազամատակարարման անվտանգության քաղաքականության կարևոր արդյունքն է»,- ընդգծել է ԵՀ-ն։

Հետազոտության մեջ նշվում է ադրբեջանական գազի մրցունակությունը, ինչը հաշվետվության հեղինակները կապել են երկարաժամկետ պայմանագրերի հետ, որոնցով գազի գինն ավելի ցածր է սփոթային գներից։

Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի սպառողներին TAP գազատարով ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում