copy image url
Ավելին 4 տարի առաջ - 10:57 10-07-2022

Կառլովարյան կինոփառատոնի գլխավոր մրցանակը նվաճել է իրանա-կանադական «Հույսի ամառ» ֆիլմը

Չեխիայի Կառլովի Վարի քաղաքի 56-րդ միջազգային կինոփառատոնի նախագահ Իրժի Բարտոշկան հայտարարել է, որ գլխավոր մրցանակի է արժանացել իրանա-կանադական «Հույսի ամառ» ֆիլմը, ռեժիսոր՝ Սադաֆ Ֆորուգի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բորտոշկայի խոսքով, դա անկեղծ, դրամատիկ և հուզիչ ֆիլմ է դեռահասների ձևավորման մասին։

Համաշխարհային կինեմատոգրաֆիայում մեծ ավանդի համար «Բյուրեղյա գլոբուսը» շնորհվել է ավստրալացի դերասան Ջեֆրի Ռաշին։ Փառատոնի նախագահի հատուկ մրցանակների են արժանացել ամերիկացի պրոդյուսեր Բենիսիո Դել Տորոն և չեխ դերասան Բոլեսլավ Պոլիվկան։

Կինոփառատոնն անցկացվել է հուլիսի 1-9-ը։ Միջոցառման շրջանակներում ընդհանուր առմամբ ցուցադրվել է 170 ֆիլմ, այդ թվում՝ 130 գեղարվեստական, ցուցադրություններին այցելել է ավելի քան 120 հազար հանդիսատես։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի