Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:56 09-07-2022

Եթե ՀՀ-ն մի օր փորձի ազատագրել Արցախը․․․

ՀՀ-ն և հայ ժողովուրդը հաճախ ներկայացվում են որպես քաղաքականության առարկա, օբյեկտ։ Երբեմն ՀՀ-ն և հայ ժողովուրդը ներկայացվում են որպես քաղաքականության սուբյեկտ, գործողություն կատարող։ Երբ ՀՀ-ն, հայ քաղաքական գործիչը, ժողովուրդը քաղաքականության սուբյեկտ են, ապա ունեն քաղաքական կամք, նպատակ, ծրագիր և համարժեք վարք։ Երբ քաղաքականությունը զբաղվում է ՀՀ-ով, հայ ժողովրդով, ապա նրանք քաղաքականության օբյեկտ են։ Այս դեպքում նպատակը, ծրագիրը, կամքն իրականացնում է այն սուբյեկտը, որի համար ՀՀ-ն, հայ քաղաքական գործիչը, ժողովուրդը քաղաքականության օբյեկտ են։ Ի՞նչ կլինի, եթե մի օր հայ քաղաքական գործիչը լրջորեն դիտարկի, թե ինչպես է ազատագրելու Արցախը։

Երբ Արցախը, ՀՀ-ն և հայ ժողովուրդը քաղաքականության օբյեկտ են, ապա ռուս խաղաղապահի ներկայությունն Արցախում միանշանակ դրական երևույթ է, քանի որ ապահովում է Արցախի և այնտեղ ապրող հայության անվտանգությունը։ Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում ասել է. «Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար»։ Այս մեջբերման մեջ ՀՀ-ն, Արցախը և հայ ժողովուրդը համարվում քաղաքականության օբյեկտ, Ադրբեջանը և միջազգային հանրությունը՝ սուբյեկտ։ Իսկ եթե ԱԳ նախարարը ՀՀ-ն համարեր սուբյեկտ, ապա կասեր այսպիսի մի բան. «Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, ՀՀ-ն միջազգային հանրության քաղաքական ու ռազմական աջակցությամբ կարող է դուրս նետել ադրբեջանական զինվորներին ՀՀ տարածքից, ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ազատագրել Արցախը»։

Հայ քաղաքական գործիչների մի մասը մտածում է, որ ՀՀ-ն մի օր կարող է դաս քաղել 44-օրյա պատերազմում պարտությունից, սպառազինվել, ռեսուրսներ հավաքել, վերանայել քաղաքական որոշ մոտեցումներ և ազատագրել Արցախը։ Ադրբեջանի պարագլուխները երբեմն խոսում են ՀՀ-ում ռևանշիստական ուժերի և տրամադրությունների մասին։ Սա նրանց ամենամեծ վախն է։ Բայց եթե ՀՀ-ն այսօր փորձի ազատագրել Արցախը, ապա բախվելու է ադրբեջանցի զինվորին, ռուս խաղաղապահին, Արցախում զինադադարից հետո ձևավորված ռուս-թուրքական կենտրոնին։ Տեսակետ կա, թե հայ քաղաքական գործիչը Արցախն ազատագրելու մասին չի խոսում, քանի որ չի պատկերացնում, թե ինչպես է հաղթելու ռուս-թուրք-ադրբեջանական ուժերին։ Իրականում՝ հայ ժողովրդի մեծ մասը ՀՀ-ն պատկերացնում է որպես օբյեկտ։ Հետևաբար՝ Արցախի ազատագրման մասին չի էլ մտածում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել