copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:16 09-07-2022

Արարատի մարզում տարածքային խորհուրդների ընտրության հարցում դեռ անորոշություն է տիրում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արարատի մարզում եւս «Քաղպայմանագիր» կուսակցությունը տարածքային խորհուրդների ընտրություն է իրականացնելու: Գրեթե բոլոր համայնքներում արդեն նախապես որոշել են, թե ովքեր են ընտրվելու խորհրդի նախագահի պաշտոնում: Վեդիում կոկորդիլոսագետին՝ Գարիկ Սարգսյանին են շնորհելու այդ տեղը, Արտաշատում՝ համայնքի ղեկավար, երբեմնի ՀՀԿ-ական Կառլեն Մկրտչյանին:
Մասիսում դեռ չեն կողմնորոշվում․ երկու թեկնածու կա՝ Ժորա Զուրաբյանը եւ ոմն Կարո: Բայց Արարատի մարզում դեռ անորոշություն է տիրում: Այստեղ ՔՊ դիրքերը թույլ են, համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շուրջ չկա կոնսենսուս, փորձում են ուժեղ մարդ գտնել, որ կուսակցական ակտիվ աշխատանքներ տանի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր