Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:38 08-07-2022

Մեր հաղթանակները տևեցին այնքան ժամանակ, մինչև մեր կյանք փողոցից ներխուժեց մի խուժան․ Ղազարյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում սկսել է հերթական հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Մեր ազգի երջանկությունն ու հաղթանակները տևեցին այնքան ժամանակ, մինչև մեր կյանք փողոցից ներխուժեց մի խուժան, որը գողացավ մեզնից մեր հաղթանակները, որը գողացավ մեզնից մեր հայրենիքը, մեր հպարտությունը, և ես նրան ասել եմ ու միշտ ասելու եմ հայրենիքի գող։

Այսօրվա իմ ելույթը կոչվում է «Բերձորի գողը», որը ուզում է առանց պայմանագրի, առանց որևէ իրավական հիմքի, առանց զենքի, առանց պայքարի՝ թշնամուն հանձնել մեր հայենիքի այն հատվածը, որը ազատագրման օրվանից կոչվում է կյանքի ճանապարհ։ Փորձում է կործանել այդ ճանապարհը և խզել մեր կապը Արցախի մեր քույրերի և եղբայրների հետ։ Անգամ այն կապիտուլացիոն համաձայնագրի մեջ գրված է կողմերի համաձայնությամբ․ որտե՞ղ է որևէ մեկը դրան համաձայնություն տվել, չկա նման բան։ Իսկ ի՞նչ են կառուցում․ ճանապարհ, որտե՞ղ է գրված․ որ դա պետք է լինի ճանապարհ, Լաչինի միջանցքը ճանապարհ չէ, այն տարածք է, որով նաև ճանապարհ է անցնում։ Այդտեղով անցնում են Արցախը Հայաստանի հետ կապող գազատարը, Արցախը Հայաստանի հետ կապող բարձրավոլտ էլեկտրագծերը, Արցախը Հայաստանի հետ կապող կապի միջոցները։ Դա միա՛յն ճանապարհ չէ, դա նա՛և ճանապարհ է»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է