copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:01 08-07-2022

ՔՊ-ն Սյունիքում խորհուրդներ է ընտրելու. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում եւ Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու: Երեւանից կուսակցական պատվիրակություն կմեկնի մարզ։ Մենք տեղեկացանք, որ Մեղրին իր կուրացիայի տակ է վերցրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, առավել թեժ մրցակցություն սպասվում է Կապանում, որտեղ խորհրդի նախագահի երկու հավակնորդ կա՝ զարմիկներ Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Բաբայանը։ Չի բացառվում, որ երրորդն էլ միանա:
Պակաս ուշագրավ չեն լինի Մեղրիի ընտրությունները։ Այստեղ ՔՊ խորհրդի նախագահի պաշտոնի համար պայքարում են համայնքի ղեկավարի նախկին ԺՊ, կարատեիստ Արարատ Թումանյանը եւ համայնքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետ Արթուր Աթանեսյանը: Չնայած տեղի ՔՊ-ականները դեմ են Թումանյանին՝ համարում են, որ նրա պատճառով է ՔՊ-ն պարտվել ՏԻՄ ընտրություններում, սակայն Թումանյանը չի հանձնվում: Նախօրեին էլ նա հանդիպել է Աննա Հակոբյանի հետ: Չնայած նման բան նախատեսված չի եղել, սակայն Թումանյանը հատուկ այցելել է Խաչաց տուն, որտեղ հյուրընկալվել էր վարչապետի կինը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել