copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:19 07-07-2022

Մյուս տարվանից բարձրանալու են նվազագույն աշխատավարձերը և թոշակները․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։

Ճեպազրույցի ընթացքում Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճին, ասաց․ «Կառավարւթյան աշխատանքը և այն բարձր տնտեսական աճը, որ մենք ունենք՝ 10,2%, որը, ըստ էության, տարածաշրջանում ամենաբարձերից մեկն է և աշխարհում ամենաբարձրերից մեկը, պետք է ուղղված լինի նրան, որ հնարավորինս շատ մարդիկ ապրեն ավելի լավ։ Մյուս տարվանից բարձրանալու են նվազագույն աշխատավարձերը և թոշակները, և մյուս մեծ գործողությունը, որը մեն անում ենք, դա նոր աշխատատեղերի ստեղծումն է և դրա միջոցով աղքատությունը վերացնելը։ Եվ վերջին մեկ տարվա ընթացքում մայիսը մայիսի հետ համեմատած՝ մոտ 40.000 նոր աշխատատեղ է ստեղծվել, և դա է մեր գործողությունը։ Եվ բացի այս՝ մենք տարածաշրջանում ամենացածր գնաճ ունեցող երկիրն ենք»,- ասաց Քերոբյանը։