copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:22 07-07-2022

Ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների անվտանգության վերահսկողությունն ուժեղացնելու կարիք կա. Դատախազություն

Գլխավոր դատախազություն վարչությունում ուսումնասիրվել է միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների շահագործման գործընթացում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանության վիճակը:

Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր: Օրինակ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի հարևանությամբ 2019թ. սեպտեմբերին և «Երազ» այգում 2022թ. ապրիլին արձանագրվել են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների շահագործման դեպքեր, որոնց հետևանքով 2 քաղաքացի ստացել է առողջության ծանր վնասված, իսկ մեկ քաղաքացի մահացել է: Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Նման դեպքեր արձանագրվել են նաև դրանից առաջ:

Պայմանավորված վերոնշյալով՝ պետության ոչ գույքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների (զվարճահարմարանքներ) շահագործման գործընթացում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանության վիճակը:

ՈՒսումնասիրության ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2019-2021թթ. ընթացքում տեսչական մարմնի կողմից ուսումնասիրություններ իրականացվել են միայն 2019թ.՝ ՀՀ տարածքում առկա արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող զվարճահարմարանքների՝ տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանելիության վերաբերյալ: Արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել, իսկ որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ։

Ընդ որում, վերը նշված ուսումնասիրությունները վերաբերել են միայն Երևան քաղաքում և 6 մարզերում (Սյունիք, Կոտայք, Լոռի, Արմավիր, Շիրակ և Արարատ) գործող 14 տնտեսվարող սուբյեկտների կողմից շահագործվող 135 զվարճահարմարանքի: Իսկ ՀՀ մյուս մարզերում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Տավուշ և Արագածոտն) շահագործվող զվարճահարմարանքների վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը, ինչպես նաև այն, որ հատկապես ամռան ամիսներին քաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, ջրավազաններն ու լողավազանները, որտեղ գործում են միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիներ, ջրային ատրակցիոններ և կարուսելներ (զվարճահարմարանքներ) և դրանք անմիջական կապ ունեն մարդկանց, հատկապես՝ երեխաների կյանքի և առողջության հետ, խնդրի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից գրություն է հասցեագրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին:

Առաջարկվել է, որ Տեսչական մարմինը հնարավոր սեղմ ժամկետում գործուն միջոցներ ձեռնարկի նշված ոլորտում վերահսկողական, օրենքով սահմանված այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու ուղղությամբ: Օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանելիության վիճակի նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես, պետք է ներառի զվարճահարմարանքների և դրանց սարքավորումների շահագործման կենսական ցիկլերի բոլոր փուլերը՝ ներառյալ նախագծումը, արտադրումն ու շահագործումը, պահպանումը, փոխադրումը, հավաքակցումը, կարգաբերումը, արդիականացումը, նորոգումը, սպասարկումը, օգտահանումը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի