copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:06 07-07-2022

Կառավարությունը պարզեցրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձն այսուհետ դիմում ներկայացնելու ու հարցաթերթիկ լրացնելու փոխարեն կիրականացնի միայն մեկ գործողություն՝ կներկայացնի դիմում-հարցաթերթ։ Այս որոշումն այսօր՝ հուլիսի 7-ին, իր հերթական նիստում կայացրել է կառավարությունը:

Ընդունված որոշմամբ` որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգի մեջ։

Դիմողն այսուհետ դիմում ներկայացնելու ու հարցաթերթիկ լրացնելու փոխարեն կիրականացնի միայն մեկ գործողություն` կներկայացի դիմում-հարցաթերթ, որում ներառված կլինեն և՛ դիմումը, և; արդեն լրացված հարցաթերթը։

Որոշման նպատակը վարչարարությունը պարզեցնելն ու մեկ միասնական փաստաթուղթ սահմանելն է, ինչը բխում է նաև այս տարվա հունիսի 25-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում» կատարված փոփոխություններից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում