copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:05 06-07-2022

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է միայն ՔՊ-ականներին

Չնայած ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ նշվում է ԱԺ պատգամավորներին պարգևատրելու մասին, սակայն պարզվում է` պարգևատրումը վերաբերում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին. տեղեկացնում է hetq.am-ը։

Արդեն հայտնել էինք, որ Սահմանադրության օրվա առթիվ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, և քանի որ կարգադրության մեջ չէր նշվում որևէ խմբակցության պատգամավորների մասին, մենք գրել էինք, որ պարգևատրվել են ԱԺ պատգամավորները: Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին ընդդիմադիր պատգամավորներ` ասելով, որ իրենց պարգևավճար չի փոխանցվել:

Մեզ հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ պարգևատրվել են միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները: Խաչատրյանի խոսքով` ՔՊ-ական պատգամավորներին պարգևավճար է փոխանցվել հաշվի առնելով այն, որ նստաշրջանն ավարտվել է, և վերջիններս ծանրաբեռնված աշխատում են թե՛ հանձնաժողովներում, թե՛ արտահերթ նիստերում: Իսկ ընդդիմությանը պարգևավճար չի փոխանցվել` վերջիններիս բացակայությունների պատճառով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ