Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:42 06-07-2022

Յանուկովիչը Կիևին կոչ է արել «խաղաղություն հաստատել փոխզիջումների միջոցով»

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրի էջում կոչ է հրապարակել։ Ռուսական ու համաշխարհային լրատվամիջոցներն այն նկատել են միայն այսօր։

Դրանում Ուկրաինայի չորրորդ և ամենառուսամետ նախագահներից մեկը քննադատում է գործող իշխանություններին պատերազմական շրջանում վարած քաղաքականության համար։

Յանուկովիչը գրում է, որ Ուկրաինայի իշխանությունների տեղեկատվական քաղաքականությունը գերհագեցված է «հաղթական կոչերով» ու «քարոզչությամբ»։ Նրան հատկապես զայրացրել է ազգային հեռուստամարաթոնը:
Նախկին նախագահը նաև մեղադրում է գործող իշխանություններին այլախոհությունը ճնշելու մեջ։

Ուղերձի վերջում Յանուկովիչը կոչ է անում «փոխզիջումների միջոցով խաղաղության հասնել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել