copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:22 06-07-2022

ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հաստատեց, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,-հավելեց նա:

Կարեն Սարուխանյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել. եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (2021 սեպտեմբեր - դեկտեմբեր), 2018-ի հունիսից 2019-ի հունվարը եղել է ՀՀ Շիրակի մարզպետ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով։ 2021 թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Գյումրու տարածքային խորհրդի նախագահ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը