Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:43 06-07-2022

Ընդդիմադիր մեր գործընկերները դրսում «սամակատ» են քշում կամ տարված են խաղամոլությամբ. Վաղարշակ Հակոբյան

ԱԺ արտահերթ նիստում՝ հայտարարությունների ժամին, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարան չգալուն, ասաց, որ ընդդիմության ներկայացուցիչ գործընկեր Արթուր Ղազինյանը 14 անգամ առաջադրվել էր պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«Ես հիշում եմ, թե ինչպիսի ջանասիրությամբ էին նրանք պնդում, որ այդ գործընկերոջ ընտրվելուց հետո ամբողջ համակարգում սկսելու են ռեֆորմներ։ Ես տարօրինակություն չեմ տեսնում, որ նրանք այժմ բացակայում են, որովհետև նրանք չէին եկել ինչ-որ բան բարելավելու համար, շտկելու համար։ Նրանք եկել էին բնականոն աշխատանքը խաթարելու համար, խանգարելու և ռեֆորմները թույլ չտալու, և սա արդեն ձախողված օրակարգ է իրենց համար։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր գործընկերների մի մասը սամակատ է քշում, մյուսը՝ հեծանիվ, մյուս մասն էլ նարդի է խաղում, մյուս մասը, ըստ հանրության մեջ տարածված լուրերի, խաղամոլությամբ է տարված, քանի որ շարժման վերջում ստացել էինք տվյալներ, որ Ֆրանսիայի հրապարակը դարձել է խաղամոլության յուրահատուկ օրրան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ