Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:35 06-07-2022

Ռազմական ուսումնարան մարդիկ չէին դիմում, քանի որ գրավչություն չկար, հիմա ավարտելուն պես՝ ծառայողը ստանում է 3 սենյականոց բնակարան․ Խաչատրյան

Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

Քննարկվող հարցերից մեկը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, որի հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները։

Ապա ելույթ ունեցավ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը․ «Ես ուզում եմ անդրադառնալ այս նախագծի այն էֆեկտներին, որը շատ կարճ ժամանակահատվածում մենք կտեսնենք։ Ինչպիսի՞ իրավիճակ ունենք այսօր․ 2011 թվականից հետո Հայաստանի Հնարապետության ռազմաուսումնական հաստատություններում սկսել է կտրուկ նվազել դիմորդների քանակը։ Եվ տարի ենք ունեցել, որ ընդամենը դիմել է 16 հոգի Վազգես Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։Կարելի է ասել, որ սա բանակի համար կործանարար գործընթաց էր, և մենք սրանով չէինք կարողանում լավ կադրային անձնակազմ հավաքել, ինչը տարիների ընթացում ազդում էր բանակի վրա։ Եվ եկել է մի պահ, որ կադրային ռեսուրսի վակում կա նույն խնդրի պատճառով, որ չունենք բազային կրթությամբ որակյալ սպաներ։

Ռազմական ուսումնարան մարդիկ չէին դիմում, քանի որ գրավչություն չկար։ Հիմա այս նախագծով ի՞նչ է ստացվում, որ ավարտելուն պես՝ ծառայողը ստանում է 3-սենյականոց բնակարան Երևան քաղաքում, և ուշագրավն այն է, որ կարգավորումների մեջ նշվում է, որ ստանալուց հետո անձը կարող է այդ բանակարանը նույնիսկ վարձով տալ, այսինքն՝ եթե իր ծառայության վայրը գտնվում է Գորիսում կամ մեկ այլ տեղ, Երևանում գտնվող իր բնակարանում կարող են բնակվել և՛ իր ընտանիքի անդամներ, և՛ կարող է վարձով տալ, ինչը բավականին լուրջ ֆինանասկան աջակցություն է»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել