Արտաքին 4 տարի առաջ - 21:57 04-07-2022

Տագանրոգում անօդաչու թռչող սարքն ընկել է բնակելի շենքի վրա. տեսանյութ

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ կեսօրին: Անօդաչու թռչող սարքն ընկել է առանձնատան վրա, հարվածից այն բռնկվել է: Զոհեր չկան։

Թե ում անօդաչու սարքն է դա, դեռ պաշտոնապես չի հայտարարվել։ Տագանրոգից մինչև Ուկրաինայի սահման մոտ 40 կմ է: Դեպքի վայրից արված լուսանկարներից մեկում երևում է, որ դրոնի թևի վրա կարմիր աստղ է նկարված, ինչը վկայում է ռուսական բանակին պատկանելության մասին։