copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:11 04-07-2022

Ռուսական ավիաընկերությունները հաղորդում են ինքնաթիռների վերաապահովագրության հետ կապված խնդիրների մասին

Ռուսական ավիաընկերությունները հաղորդում են Ռուսական ազգային վերաապահովագրական ընկերությունում (ՌԱՎԸ) ինքնաթիռների վերաապահովագրման հետ կապված խնդիրների մասին. ընկերությունը հրաժարվում է ծածկել ինքնաթիռների տեխսպասարկման հետ կապված ավիափոխադրողների ռիսկերը, գրում է «Կոմերսանտ»-ը։

Կենտրոնական բանկին պատկանող ՌԱՎԸ-ն ավիաընկերությունների հայտերն ընդունում է 2022թ.-ի մարտից, երբ եվրոպական ընկերությունները հրաժարվեցին ծառայություններ մատուցել: Սակայն ռուսաստանյան փոխադրողներն ամռան սկզբին բախվեցին «ապահովագրական ծածկույթը զգալիորեն սահմանափակելու փորձերի» հետ:

Մասնավորապես, ՌԱՎԸ-ի կողմից առաջարկվող ապահովագրական պայմանագրերում նշվում է, որ օդանավի վատ տեխսպասարկման հետևանքով տեղի ունեցած վթարները ապահովագրական դեպք չեն համարվի:

«Եվրոպական պայմանագրերում ավանդաբար ամրագրվում էր, որ օդանավը վերանորոգում է արտադրողը, մշակողը կամ նրա կողմից հավաստագրված կազմակերպությունը: Այժմ մենք որոշում ենք, թե ինչպես լուծել այս խնդիրը»,- ասել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը:

Հայտնի է, որ այս պահին վերաապահովագրության պայմանագիր կարողացել է կնքել S7 ավիաընկերությունը: Ընդ որում, ըստ մեկ այլ աղբյուրի, յուրաքանչյուր դեպքում ՌԱՎԸ-ն առաջարկում է պայմանագիր կնքել «անհատական ​​պայմաններով»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել