Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:07 04-07-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը Լոռու մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 2-ին հերթական մարզային այցի շրջանակում եղել է Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում։ Համբարձում Մաթևոսյանը տեղում ծանոթացել է սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել է մի շարք հանձնարարականներ։

Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, համայնքապետներ, այլք։

Վանաձոր համայնքում Համբարձում Մաթևոսյանն այցելել է կառուցվող թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի, Աղայան փողոցի 1 կմ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակներ, ծանոթացել 2021 թվականին սուբվենցիայի ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին, այնուհետև եղել է նույն համայնքի Սայաթ-Նովայի անվան վերակառուցվող զբոսայգում, որտեղ փոխվարչապետին ներկայացվել են 43000 քմ մակերեսով այգու արդիականացման աշխատանքները։
Փոխվարչապետը Վանաձորի Համերաշխության պուրակում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Համբարձում Մաթևոսյանի հաջորդ կանգառը եղել է Ալավերդի և Թումանյան համայնքներում, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնանորոգվել են Սանահին կայարան-Հաղպատ 14,16 կմ երկարությամբ ճանապարհը, այդ թվում՝ Ալավերդի քաղաքը շրջանցող զույգ կամուրջները։ Փոխվարչապետն այցելել է նաև Թումանյան-Սանահին կայարանի 9,69 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակ, որտեղ ներկայում իրականացվում են միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներ։

Ալավերդի համայնքի Ակներ բնակավայրում՝ դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածում, 2022-2023 թվականների ընթացքում նախատեսվում է հիմնանորոգել զբոսաշրջության զարգացման համար ընտրված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը։ Փոխվարչապետ Մաթևոսյանը նաև այդ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին է ծանոթացել, որից հետո այցելել է Լոռի Բերդ համայնք, որտեղ ավարտվել են 2021 թվականին մեկնարկած Կողես բնակավայրի 580 մ երկարությամբ ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։

Համբարձում Մաթևոսյանի Լոռու մարզ կատարած այցի վերջին երկու կանգառները եղել են Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում, որտեղ «ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում համապատասխանաբար իրականացվում են Ստեփանավան քաղաքի կամրջի և Մ-3 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 144-020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։

Նշված երկու համայնքներում աշխատանքների մեկնարկը տրված են․ դրանք կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։

Փոխվարչապետ Մաթևոսյանը համայնքներ կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ մթերումների հետ կապված հարցերի, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին՝ հորդորելով օգտվել պետության կողմից տրված այդ հնարավորությունից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի