copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:06 04-07-2022

Տեղեկություններ ունեմ, բայց ինքս դրա մասին չեմ խոսի. Վարդևանյանը՝ մանդատները վայր դնելու մասին

«Վերջին օրերին կարևոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ, Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր, սա շատ կարևոր հանգամանք է, որ դատական համակարգը այլևս չունի ջհանգիրյանական ազդեցություն։ Ես վերջին հավաքի ժամանակ նաև ասացի, որ սա նման է դեօկուպացիայի։ Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում»,- այս մասին «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ։

«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ասուլիս տալ, ասուլիսի ընթացքում խոսել պատերազմի սպառնալիքի մասին, խոսել հայրենազրկման հերթական դրսևորման մասին, խոսել տազմագերիների մասին ու դրա հաջորդ օրը ի՞նչ է անում խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրի ԱԺ-ն․ պաշտոններ ու պաշտոններից զրկելու հարց է քննարկում։ Այսինքն՝ այդքան բան է խոսում իրենց առաջնորդը, իսկ իրենք դրանցից մի հետևություն են անում, որ պետք է արագ պաշտոններից զրկեն»,- ասաց Վարդևանյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունում առկա այն խոսակցություններին, թե քննարկումներ կան՝ մանդատները վայր դնելու հետ կապված, Վարդևանյանն ասաց. «Ես տեղեկություններ ունեմ, բայց ես ինքս դրա մասին չեմ խոսի, կարծում եմ՝ հենց Արթուրը Ղազինյան այդ մասին կխոսի։ Բայց այստեղ որևէ խնդիր դուք մի տեսեք, դա որևէ խնդրով պայմանավորված չէ»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան