copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:21 30-04-2025

Քոչարյանին ու Սարգսյանին չեմ միանա, բայց գուցե ինքս իմպիչմենտ նախաձեռնեմ․ Աղազարյանը մտածում է

Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նախօրեին խորհրդարանի 107 պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու նամակներ են փոխանցել, դրան կից որոշման նախագիծ, որում բացակայում է միայն վարչապետի թեկնածուի անունը:

Նշենք, նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն է պահանջվում, մինչդեռ ընդդիմադիր 2 խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։

Խորհրդարանը նաև 4 անկախ պատգամավոր ունի, որոնք որևէ խմբակցության անդամ չեն՝ Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած, Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» դաշինքից, ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց Հովիկ Աղազարյանի հետ, ով նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին չի միանա, սակայն գուցե ինքն իմպիչմենտ նախաձեռնի․

«Նամակ ստացել եմ, բայց դեռ մտածում եմ՝ կնախաձեռնե՞մ, թե՞ ոչ։ Որոշում չունենք։ Խորհրդարանական ընդդիմությանը չենք միանա։ Մենք հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին չենք միանալու։ Գուցե մենք կամ Էդգար Ղազարյանը նախաձեռնենք, բայց նրանց նախաձեռնությանը չենք միանա։ Դա հստակ է, չենք համագործակցելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ