Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:23 02-07-2022

Ես այս դավադիր պատերազմում տասնյակ ուսանողների կորցրի․ Մենուա Սողոմոնյան

«Ես այս դավադիր պատերազմում տասնյակ ուսանողների կորցրի, տարբեր մարդկանց հետ տարբեր չափով էի կապված, բայց անմահանալուց հետո նրանք բոլորն էլ հավասար են դառնում այն առումով, որ նրանք անմահացել են միլիոնավոր անծանոթների համար։ Այս գրքի հերոսներից երկուսին՝ Գևորգին Արշակյան և Մենուային Հովհաննիսյան, ես շատ մոտիկից եմ ճանաչել՝ որպես ուսանողներ, Մենուայի հետ երկարատև համագործակցել ենք նաև լսարանից դուրս։ Այս գիրքը հնարավորություն է տալիս նրանց ճանաչելու որպես կյանքը սիրող, բնությունը սիրող, հող ու ջուրը, եկեղեցին սիրող, ընտանիքը սիրող, փոքրիկ բաներից երջանկացող մարդիկ»,- այս մասին «Կյանքից առավել» գրքի շնորհանդեսի ժամանակ oragir.news-ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը երրորդ երկրի քաղաքացիների համար՝ Սողոմոնյանն ասաց. «Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեժ գործընթացի մի էպիզոդն է, որի վերաբերյալ գնահատական տալը կարող է խնդրահարույց լինել։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս գործընթացին պետք է համապարփակ գնահատական տալ։ Համապարփակ կարգավորումը հետևյալն է․ Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար որպես ռազմավարություն ունեն հաշտեցումը ամբողջական կարճաժամկետ հեռանկարում»,- ասաց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի