copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:42 02-07-2022

Ուզբեկստանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ ընդդեմ Սահմանադրության փոփոխությունների

Ուզբեկստանի կազմում գտնվող Կարակալպակստանի Հանրապետության մայրաքաղաք Նուկուսում բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպել ընդդեմ երկրի Սահմանադրության փոփոխությունների։ Երկրի ներքին գործերի նախարարությունը ուրբաթ՝ հուլիսի 1-ին, այդ ակցիաներն անվանել է «անօրինական»։

Ինչպես փոխանցում է turkmen.news պորտալը, ցուցարարները դեմ են արտահայտվել Ուզբեկստանի Սահմանադրությունից Կարակալպակստանի՝ Ուզբեկստանից անջատվելու իրավունքի մասին դրույթի բացառմանը։ Փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ տարածաշրջանը կորցնում է դուրս գալու հանրաքվեի իրավունքը, հրապարակվել է հունիսի 25-ին։ Հասարակական քննարկումը պետք է ավարտվի հուլիսի 5-ին:

Ինչպես տեղեկացնում է turkmen.news-ը, ցույցեր են անցկացվել ոչ միայն Նուկուսում, այլև այլ քաղաքներում, օրինակ՝ Չիմբայեում և Մույնակում։ Բողոքի մի շարք մասնակիցներ ձերբակալվել են։ Իշխանությունները հանրապետություն են դուրս բերել Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր։ Վերջին մի քանի օրերին Կարակալպակստանում նկատվել են խնդիրներ՝ կապված ինտերնետի հետ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում