Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:38 02-07-2022

Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Երեւանում հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Արցախի պողոտա թիվ 22 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Կարեն Նազարյանի վաած Hyundai Elantra մակնիշի և 37-ամյա Ռոբերտ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր 27-ամյա Շ. Խ-ն բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։