Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:02 01-07-2022

ԱԺ-ն իր որոշմամբ դարձել է ոչ լեգիտիմ, պաշտոնազուրկ է ոչ թե Իշխան Սաղաթելյանը, այլ Նիկոլ Փաշինյանը․ Ղազարյան

«Իշխան Սաղաթելյանը և Վահե Գրիգորյանը, ինչպես նաև Թագուհի Թովմասյանը և Արմեն Գևորգյանը այն եզակի պաշտոնյաներն են, որոնք ԱԺ ղեկավար պաշտոններում ընտրվել են Ազգային ժողովի կողմից։ Այսինքն՝ նրանց թեկնածության օգտին կողմ են քվեարկել բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

«Մյուսները՝ Ալեն Սիմոյանը, մյուս երկու փոխնախագահները և մյուս հանձնաժողովների նախագահներն ընտրվել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տված քվեներով։ Այսինքն՝ այդ պառլամենտում նստածների մեջ Իշխան Սաղաթելյանը միակն է, որ ընտրվել է Ազգային ժողովի կողմից։ Ստացվում է, որ մի խմբակցությունը միայն իր որոշմամբ պաշտոնազրկում է միակ ընտրված ԱԺ փոխնախագահին»։

Ղազարյանն ընդգծեց, որ այն, որ ՔՊ-ն կողմ էր քվեարկել Իշխան Սաղաթելյանին ու մյուսներին, դա նրանց քաղաքական գիտակցության կամ պատգամավորների սեփական ինքնուրույն գործունեության արդյունք չէ։

«Դա ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջ է, ըստ որի՝ ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների պաշտոններում զբաղեցնեն նաև ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Հիմա Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին այդ պաշտոններից զրկելով՝ խախտվել է Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի պահանջը։ Այսինքն՝ հիմա ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված համամասնությունը խախտվել է, հետևաբար կասկածի տակ է ԱԺ-ի՝ որպես մարմնի լեգիտիմությունը։ Իսկ քանի որ մեր երկիրը խորհրդարանական երկիր է, ստացվում է՝ ԱԺ-ն փաստացի ինքնալուծարման մասին որոշում է կայացրել։

Մեր երկիրը խորհրդարանական երկիր է, հետևաբար մեկ համապետական ընտրություն կա ԱԺ-ի։ Իսկ այս ԱԺ-ն իր որոշմամբ դարձրել է ոչ լեգիտիմ, նշանակում է՝ ԱԺ չկա, եթե ԱԺ չկա, ապա հարց է առաջանում՝ ում է հաշվետու կառավարությունը։ Ստացվում է, որ իրենք պաշտոնազրկել են ոչ թե Իշխան Սաղաթելյանին, այլ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը հիմա պաշտոնազրկվել է», - ասաց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը