Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:15 01-07-2022

Իշխանությունը պետք է համոզված լիներ, որ երկրում բազմաթիվ մարդիկ դեմ են այս իշխանությանը․ Հայկ Դերզյան

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

«Փաստացի այսօր իշխանությունների կողմից գնում է մի գործընթաց, որը միգուցե իրենց պատկերացումներով ուղղված է անձերին, սակայն գլոբալ առումով այդ ամենն առաջին հերթին ուղղված է այն մարդկանց, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, որովհետեւ ոչ թե փորձում են պաշտոններից հեռացնել կամ սահմանափակել ընդդիմության ներկայացուցիչներին, այլեւ ընդդիմության ձայնը»,- «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը:

Հարցին, թե ինչու այս ակցիային չեն մասնակցում ընդդիմության պատգամավորները, նաեւ այն շատ սակավամարդ է, Դերզյանը պատասխանեց. «Կոնկրետ այս ակցիան պայմանավորված չէ պատգամավորների լինել-չլինելով: Դա որոշիչ գործոն չէ: Այստեղ են հավաքված մարդիկ, որոնք դեմ են այս իշխանությանը: Այստեղ գլխավոր գործոնը քաղաքացու դժգոհությունն է եւ պետության նկատմամբ առկա մտահոգությունը: Այս երկու ամսում մեր կազմակերպած ակցիաները պետք է իշխանությանը համոզած լիներ, որ երկրում բազմաթիվ մարդիկ դեմ են այս իշխանությանը: Այնպես որ մեկ ակցիանով ես չէի չափի հանրության դժգոհության առկայությունը»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել