copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:21 01-07-2022

Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին factor.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել, եւ Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաեւ ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղեւոնդյանը։ Դա պարզել էին վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից։

Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ծագել Սպիտակցի Հայկոյին գլխավոր հրապարակում «երգացնելու» գաղափարը։ Պարզվում է՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերթական կերուխումին է մասնակցել՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով։ Քեֆը ծաղկեցրել է Սպիտակցի Հայկոն, եւ վարչապետն այնքան է գինովցած եղել, որ հենց տեղում երգչին խոստացել է՝ սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում։ Ներկաները կարծել են, թե կատակ է, հաջորդ օրը կօյաղանա ու կհրաժարվի այդ մտքից։ Բայց որքան մեծ է եղել բոլորի զարմանքը, երբ գնումների թղթերում տեսել են Հայկ Ղեւոնդյան անուն-ազգանունը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ