copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:59 01-07-2022

Ստեփանակերտում վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, 2 քաղաքացու է վրաերթի ենթարկել

Հունիսի 30-ին՝ ժամը 18։00-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 33բ հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը պարզել է, որ 17:55-ի սահմաններում, նշված հասցեի դիմացի ճանապարհահատվածում Մ. Ծ.-ն (ծնված 1970թ.), վարելով «Միցուբիշի էյրտրեք (AIRTREK)» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով մեքենայի կառավարումը, նշված հասցեի դիմացի մայթին, վրաերթի է ենթարկել Գ. Գ.-ին (ծնված 1984թ.) և Ք. Մ-ին (ծնված 1980թ.)։

Պատահարի հետևանքով վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը