Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:57 30-06-2022

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ջոնսոնը թուրքերեն արտահայտությամբ է դիմել Էրդողանին

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրույցի է բռնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի նախագահ Բորիս Ջոնսոնի հետ։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, ոտքի վրա կայացած զրույցի ընթացքում Բորիս Ջոնսոնը կատակելու համար թուրքերեն արտահայտություն է արել։ «Օ՜, շատ լավ է (Օօօ, çok güzel)»,- ասել է նա, ինչին Էրդողանն արձագանքել է միևնույն արտահայտությամբ։

Զրույցի այդ դրվագը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում։ Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Ջոնսոնի հոր պապը եղել է հայտնի թուրք լրագրող, քաղաքական գործիչ Ալի Քեմալը։

Ալի Քեմալը Դամադ Ֆերիդ Փաշայի կառավարությունում զբաղեցրել է ներքին գործերի և կրթության նախարարի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից