Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 13:40 30-06-2022

Ռուսաստանում գործող կինոթատրոնների թիվը նվազել է մեկ երրորդով. «Կոմերսանտ»

Ռուսաստանում աշխատանքային օրերին գործող կինոթատրոնների թիվը նվազել է ավելի քան մեկ երրորդով, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի (AVK) վիճակագրությանը։

Ըստ այդ տվյալների, եթե հունվարի սկզբին աշխատանքային օրերին օրական առնվազն մեկ ցուցադրություն կար 5.7 հազար կինոդահլիճում, ապա հունիսի սկզբին՝ արդեն 3.6 հազար դահլիճում, այսինքն՝ մոտավորապես 36%-ով պակաս: Հանգստյան օրերին անկումն ավելի քիչ է՝ 21%։

Մայիսի 30-ից հունիսի 5-n ընկած ժամանակահատվածում կինոթատրոնների շաբաթական հասույթը 63%-ով ցածր է եղել 2021թ.-ի թվականի միջին շաբաթական ցուցանիշից, հաճախելիությունը ցածր է եղել 57%-ով:

«Սինեմա պարկ»-ի և «Ֆորմուլա Կինո»-ի միասնական ցանցի ներկայացուցչի խոսքով, դահլիճներն օգտագործվում են «ըստ անհրաժեշտության»։ «Օրինակ, երկուշաբթիից չորեքշաբթի բազմադահլիճ կինոթատրոնում 12 դահլիճից չորսը կարող են չաշխատել, իսկ հանգստյան օրերին բոլորն աշխատում են»,- ասել է նա։

Ինչպես հետևում է հոդվածից, սա կապված է կինոթատրոններում հոլիվուդյան ֆիլմերի բացակայության և առկա ժապավենների նկատմամբ ավելի ցածր հետաքրքրության հետ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ