Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:43 29-06-2022

Ինչպե՞ս կարելի է հենց այնպես զիջել, հանուն ինչի՞․ Մելիքյանը՝ Բերձորի մասին

Այսօր ընդդիմադիրները կրկին Ֆրանսիայի հրապարակում ակցիաններ և քննարկումներ են իրականացնում։

Արևելագետ, գիտնական Գուրգեն Մելիքյանը Օragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը իր վեջին ասուլիսում հաստատեց, որ պատրաստվում են Լաչինի միջանցքի հայկական գյուղերը հանձնել այլընտրանքային ճանապարհի դիմաց, սա Հայաստանի կողմից հերթական ձախողո՞ւմն է, թե՞ ինչպես Փաշինյանն է ներկայացնում, նվաճում է, ասաց․ «Սա հերթական ձախողումն է։ Նախ՝ Բերձորը մեզ համար շատ կարևոր է, այնտեղի բնակչությանը այնտեղ պահելը անհրաժեշտություն է։ Այնտեղ են նաև մեր պուրակները՝ Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի, Դուշման Վարդանի, Երևանի պետական համալսարանի հարյուրամյակի պուրակը, 90-ամյակի պուրակը, Սերժ Փափայանցի պուրակ։ Այնտեղ ավելի քան երեսուն պուրակ կա, ավելի քան 10.000 ընկուզենի կա, որը արդեն իսկ մեկ անտառի մասին է խոսում, և ամենից առաջ ժողովուրդը, որը արդեն 30 տարի այնտեղ ապրում է․ ինչպե՞ս կարելի է հենց այնպես զիջել, հանուն ինչի՞»,- ասաց Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից