copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:01 29-06-2022

Վարչապետի տիկինն այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 29-ին այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հիվանդանոցի զարգացման և հաղորդակցության տնօրեն տիկին Ռաֆայելե Գալանտը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, ընդգծել է, որ մեծ պատիվ է իրենց կառույցում ընդունել ՀՀ վարչապետի տիկնոջը։ Հիվանդանոցի ղեկավարները ներկայացրել են կառույցի ստեղծման պատմությունը, այն արդյունքներն ու ձեռքբերումները, որոնց հասել է հիվանդանոցը, նշելով, որ մանկական հիվանդանոցը, վերապատրաստման ինստիտուտը, աուտիզմի ռեսուրսների կենտրոնը և մանկապարտեզը գործում են Լենվալ հիմնադրամի ներքո: Գալանտի խոսքով՝ հիվանդանոցը կարողացել է արդիականացվել և շարժվել մանկաբուժության զարգացող ստանդարտներով երեխաներին ավելի լավ ախտորոշելու և բուժելու համար: Աննա Հակոբյանին պատմել են նաև Լենվալ հիվանդանոցի կողմից տարեկան իրականացվող ահռելի ծավալի աշխատանքի մասին։

Մասնավորապես, ամեն տարի կատարվում են ավելի քան 100000 բժշկական և մասնագիտացված խորհրդատվություն, ավելի քան 60000 շտապօգնության այցելություններ, մոտ 5700 վիրաբուժական միջամտություններ, ավելի քան 50000 մանկական հոգեբուժական բուժում, 58 հաշմանդամություն ունեցող բնակիչ և մոտ 60 երեխաների խնամակալություն։

Հանդիպում-քննարկման ընթացքում, որին մասնակցել են Լենվալ հիմնադրամի գլխավոր տնօրեն Ռոնան Դյուբուան, հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մարին Կորբուչչինը, բուժանձնակազմի ներկայացուցիչներ, Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առաջարկել քննարկել համագործակցության հեռանկարներին մասին, ինչը սիրով ընդունվել է բուժանձնակազմի կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց հիվանդանոցում ընդունել հայաստանցի գործընկեր բժիշկներին։

Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում հանդիպել և զրուցել է բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել Հայաստանի երեխաների խնամքի կենտրոնի սաների պատրաստած հուշանվերներ, նաև խաղալիքներ, հայերեն խոսող տիկնիկներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել երեխաների մոտ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում