copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:53 28-06-2022

Կրեմենչուգի առևտրի կենտրոնում հրթիռի պատահական ընկնելու հավանականությունը բացառվում է. Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին ճեպազրույցում ներկայացրել է Կրեմենչուգի «Ամսթոր» առևտրի կենտրոնի վրա հրթիռային հարձակման մանրամասները։ Նրա խոսքով, առևտրի կենտրոնի անձնակազմի մի մասը չի լքել կենտրոնն օդային տագնապի ահազանգից հետո։

Նախարարը նշել է, որ այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե որքան պատշաճ է կազմակերպվել մարդկանց տարհանումն «Ամսթորից»՝ օդային տագնապի ազդանշանից հետո։

Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա հրթիռային հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 20 մարդ։ Եվս 59-ը վիրավորվել են, նրանցից 25-ը հոսպիտալացվել են։

Նախարարը հավելել է, որ ռուսական երկու հրթիռ է խոցել առևտրի կենտրոնը։

«Կրեմենչուգում երկու ճշգրիտ հարված է եղել. մեկը՝ գործարանի տարածքում, որը մեքենաներ է արտադրում ճանապարհաշինության համար, իսկ երկրորդը՝ առևտրի կենտրոնում», - ասել է Մոնաստիրսկին։

Նա բացառել է առևտրի կենտրոնին հրթիռի պատահական հարվածի հնարավորությունը։

«Կարծում եմ, որ նպատակներից մեկն էլ խաղաղ բնակչությանը վախեցնելն է,- ասել է Մոնաստիրսկին,- այս հարվածը հարված է անվտանգությանը»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում