copy image url
Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 20:53 28-06-2022

Վրաստանը մեկ տարով արգելել է գարու և ցորենի արտահանումը

Հուլիսի 4-ից Վրաստանի իշխանությունները կարգելեն տեղական արտադրության ցորենի և գարու արտահանումը երկրի ներսում հացահատիկի պակասը կանխելու համար։

«Կառավարությունը որոշել է արգելել Վրաստանում արտադրվող ցորենի և գարու արտահանումը մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը»,- այսօր ասել է Գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։

Նրա խոսքով, Վրաստանից գարի ներկայումս արտահանվում է հիմնականում Իրաք և Իրան։ Տարեսկզբից արդեն 2.5 հազար տոննա գարի է արտահանվել երկրից, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Այս սեզոնին Վրաստանն ակնկալում է 60 հազար տոննա գարու բերք հավաքել։

Ինչ վերաբերում է ցորենին, ապա Վրաստանը տարեկան արտադրում է մոտ 130 հազար տոննա ցորեն, որը կազմում է երկրում սպառման ընդհանուր ծավալի մեկ հինգերորդը։ Մնացածը ներմուծվում է, որի 90%-ից ավելին ներկրվում է Ռուսաստանից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը