Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:26 24-07-2021

Կառավարության կողմից առաջարկված սուբսիդավորվող գարու սերմացուն չի ծլել և բերք չի տվել

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, օրեր շարունակ ահազանգ եմ ստանում Շիրակի մարզի տարբեր գյուղերից այն մասին, որ կառավարության կողմից առաջարկված սուբսիդավորվող գարու սերմացուն, որը բավականաչափ մեծ գումար է արժեցել պետության բյուջեյի և գյուղացիների վրա, չի ծլել և բերք չի տվել։ Գյուղացիները պնդում են, որ գարին եղել է աշնանացան՝ 180 օր վեգետացիոն շրջանով, սակայն իրենց այդ մասին ոչինչ չեն ասել և գարնանը գնված և ցանված գարին բերքատվության փուլ մինչ օրս չի մտել ։

Այն գյուղացիները, որոնք չեն օգտվել այս ծրագրից և ցանել են իրենց ունեցած կամ մշտական գնվող գարու սերմացուն ունեն բերք։ Հիմա հարց է առաջանում, թե ինչու՞ երաշտը, քամին ու չորությունը չեն ազդել մյուս գարու տեսակի վրա և արդեն լավ թե վատ բերքը հավաքում են, իսկ այ սուբսիդավորվող գարին, որը բավականին թանկարժեք էր, անգամ գարու հասք չունի։

Հարցով դիմել են էկոնոմիկայի նախարարություն և այնտեղ են պարզել այդ 180 օր վեգետացիոն ժամանակահատվածի մասին և շատ «ցավ ապրելով» մարդկանց ասել են «դե ի՞նչ արած, այդպես է ստացվել»։

Իսկ վար ու ցանքի գումարը, իսկ պարտքերը, որոնք կուտակվում են գյուղացու ուսերին ոչ մեկին էլ չի հետաքրքրում։ Ինչևէ, ցավոք խնդրին առավել վաղ ծանոթ չեմ եղել, որ կարողանայի գրությամբ բացատրություն պահանջել, բայց ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարության անդրադարձը այս հարցին և պատասխանատվությունը։

Հարգելի՛ լրագրողներ, հուսով եմ դուք նույնպես հարցը կհանրայնացնեք։

Ստորև տեղադրում եմ երեք լուսանկարներ, որոնցից երկուսը սուբսիդավորվող գարին է, իսկ դեղինով նշվածը իրենց ունեցած սերմացուի բերքը։ Նաև ասեմ, որ երկու լուսանկարներն էլ արված են կողք֊ կողքի արտերում և չունեն կլիմայական որևէ տարբերություն ։

Հիշեք նաև, որ Շիրակի մարզում գարին չի կարող հասնել հոկտեմբեր ամսին, ուստի հաշվի առնելով մեր երկրի կլիմայական առանձնահատկությունները նման անգրագետ ու անպատասխանատու գործունեությունը պետք է բացառել»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից