copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:21 28-06-2022

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ներառվել են ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը կնոջ և երեխաների հետ, ՊՆ ապարատի նախկին ղեկավար Եվգենյա Վասիլևան և հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին։

Ընդհանուր առմամբ, անձնական պատժամիջոցների ցանկում կա 57 անուն։ Պատժամիջոցներն ընդունվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ համատեղ, որը պատժամիջոցներ է սահմանել ևս 45 ձեռնարկության և 29 ֆիզիկական անձի նկատմամբ։

«ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը ցուցակում ներառել է 70 կազմակերպություն, որոնցից շատերը կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի Դաշնության պաշտպանական արդյունաբերական բազայի համար, այդ թվում՝ պետական ​​«Ռոստեկ» կորպորացիան, որը պաշտպանական, տեխնոլոգիական և արտադրական արդյունաբերությունների հիմնասյունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել