copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:39 28-06-2022

Կրեմենչուգում Ուկրաինայի ԶՈՒ անգարներին հարված է հասցվել «գերճշգրիտ զենքով». ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է երեկ Կրեմենչուգում տեղի ունեցածի իր վարկածը։ Նրանք կարծում են, որ հրթիռակոծության հետևանքով ավերված առևտրի կենտրոնը չի գործել։

«Երեկ Պոլտավայի մարզի Կրեմենչուգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված զենքերով և զինամթերքով հարված են հասցրել անգարներին՝ Կրեմենչուգի ավտոմեքենաների գործարանի տարածքում: Զենքն ու զինամթերքը, որ կենտրոնացվել էին այնտեղ Դոնբասում ուկրաինական խմբավորմանն ուղարկելու համար, ոչնչացվել են, անգարում պահվող զինամթերքի դետոնացիան հրդեհ է առաջացրել կողքին տեղակայված չգործող առևտրի կենտրոնում»,- հայտարարել են գերատեսչությունից։

Ուկրաինական իշխանությունների վերջին տվյալներով՝ «Ամսթոր» առևտրի կենտրոնում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, 59-ը տուժել է, ևս 36-ը համարվում է անհետ կորած։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը