copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:17 27-06-2022

N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ

Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդման նպատակով հունիսի 27-ին N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ:

Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր, ճշգրտվել հակառակորդի պայմանական թիրախների կոորդինատները: