Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:54 27-06-2022

ՀՀ-ն լավագույնս է կատարում Եվրոպական դատարանի վճիռները և կարգավորումները. Զեյնալյանը՝ Բաթոյանին

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրությունն է։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է նաև Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանության իմաստով ավելի արդիական են դառնում վերջին շրջանում ՄԻԵԴ որոշումները, որոնց դեպքում ՀՀ-ն պարտավորվում է իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ փոխհատուցման գործողություններ իրականացնել, և նույնիսկ տասնյակ տարիներ առաջ կատարված խախտումներն են, և սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերով պետությունը պետք է փոխհատուցի քաղաքացիների ոտնահարված իրավունքների ոտնահարման դիմաց։ Բաթոյանը հարցրեց, թե ինչ անելիքներ ունենք այս առումով։

Զեյնալյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ ՀՀ-ն Եվրոպայի խորհրդում դատարանի վճիռների կատարման մեջ վճռական նշանակություն են ունեցել ՍԴ-ն և ՍԴ որոշումները, որոնց հիմքում ընկած դիմումների հեղինակն ինքն է. «Այդ իրավունքի ոլորտում տասից ավել ՍԴ որոշում կա, և Հայաստանը լավագույնս է կատարում Եվրոպական դատարանի վճիռները և կարգավորումները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ