Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:37 26-06-2022

Ալիևը հուլիսի 1-ին դրոշ չպետք է և չի դնելու Լաչինում․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ներքաղաքական վիճակը գնալով լարվում է, և Իլհամ Ալիևի վիճակը ավելի լավ չէ, քան Նիկոլ Փաշինյանինը։

Ադրբեջանի ընդդիմությունը առաջ է քաշում պահանջներ, որոնք իրականացնելու խոստում տվել էր Ալիևը’ կապված Արցախի օկուպացման, դեպի Նախիջեւան միջանցքի, նոր հաղորդուղիների, Բերձորին ևս տիրանալու հետ։
Թեպետ Լաչինի նոր միջանցքի ճանապարհը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ, սակայն Իլհամ Ալիևը ձգտում է հուլիսի 1 -ին անպայման դրոշ դնել Բերձորում (Լաչին): Դա հիմա նրան անհրաժեշտ է նաև ներքաղաքական դիրքերն ամրապնդելու համար։

Ալիևը խոստանում է, որ մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը հայերը կկարողանան Բերձորով անվտանգ կապ ունենալ ՀՀ և Արցախի միջև։ Դա մեզ համար ընդունելի չէ։

Ես չգիտեմ, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ կառավարությունը, սակայն պետք է սկզբունքորեն դեմ արտահայտվել այդ խիստ վտանգավոր ծրագրին։ Դա նույն թակարդն է, ինչ եղավ Գորիս-Կապան ճանապարհի դեպքում։
Մենք կարող ենք և պետք է հասնենք նրան, որ.

1. հուլիսի 1 -ին ռուսական խաղաղապահ ուժերը շարունակեն մնալ Բերձորում (Լաչին):
2. նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ ապահովել ՀՀ -ից դեպի Արցախ գնացող գազի, էլեկտրականության, հեռախոսի և ինտերնետի հաղորդուղիների տեղափոխումը այլընտրանքային միջանցքի տարածք։

Միայն այդ պայմանների ապահովման դեպքում պետք է քննարկել հանձնման հակահայկական և աղետալի պահանջը։
Ալիևը հուլիսի 1 -ին դրոշ չպետք է և չի դնելու Լաչինում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի