Ուղիղ եթեր
Ավելին 3 տարի առաջ - 16:48 26-06-2022

Բեմի վրա Վալերիայի ընկնելու կադրերը հայտնվել են համացանցում

Վալերիան սայթաքել և ընկել է բեմի վրա։ Հաղորդման նկարահանումների ժամանակ երգչուհին քայլել է տեսախցիկին ընդառաջ և սայթաքել-ընկել է աստիճանին։ Վալերիան բարձրակրունկներով է եղել․ 54-ամյա երգչուհին ընկել է ծնկների վրա, իսկ կոշիկները թռել են մի կողմ։

Վալերիան չի հապաղել և այդ կադրերը հրապարակել է սոցցանցերում։

«Ես որոշեցի համերաշխություն հայտնել պատրիարք Կիրիլին, որն այսօր սայթաքեց և ընկավ պատարագի ժամանակ։ Բայց եթե լուրջ, ինձ հետ առաջին անգամ է նման բան պատահում, ես երբեք բեմի վրա չեմ ընկել։ Նոր հեռուստահաղորդում էինք նկարահանում, հատակը մուգ էր, փայլուն, աստիճանների եզրերն անտեսանելի, դրանցից մեկը չնկատեցի։ Հաճելի չէ, իհարկե, ծնկներս վնասվեցին, բայց կյանքիս վտանգ չի սպառնում։ Հաջորդ անգամ ավելի զգույշ կլինեմ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացել են ինձ համար»,- տեսանյութի տակ գրել է երգչուհին։

Աստղին անմիջապես աջակցել ու մխիթարել են գործընկերները։ «Լերոչկա, հուսով եմ, որ ամեն ինչ լավ է: Շատ ցավոտ է թվում», գրել է Ալսուն, «Լերա, հոգա քո մասին։ Թող կապտուկը շատ արագ անցնի», մաղթել է Դիմա Բիլանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել