copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:05 25-06-2022

Ուզում էի գնալ հոկեյ խաղալու. ինչի մասին են խոսել Պուտինն ու Մակրոնը պատերազմից 4 օր առաջ

Ֆրանսիացի լրագրողները բացահայտել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների փետրվարի 20-ի հեռախոսազրույցի մանրամասները, որը վերջինն էր Մոսկվայի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելուց առաջ, ինչին էլ հաջորդեց զինված ներխուժումն Ուկրաինա։

France 2 հեռուստաալիքով ցուցադրված «Նախագահը, Եվրոպան և պատերազմը» վավերագրական ֆիլմը հիմնված է Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի 9-րոպեանոց հեռախոսազրույցի վրա։ Ֆիլմը պատմում է Ելիսեյան պալատում վերջին վեց ամիսների դիվանագիտական ​​ջանքերի՝ պատերազմը կանխելու Մակրոնի փորձերի և դրա բռնկմանը նրա արձագանքի մասին։

Պուտինի զրույցը Մակրոնի հետ, որից հատվածներ են ներառված ֆիլմում, տեղի է ունեցել փետրվարի 20-ի առավոտյան՝ Դոնբասում իրավիճակի կտրուկ սրման և ռուսական զորքերը դեպի Ուկրաինայի սահման տեղափոխելու ֆոնին, սակայն մինչ ռուսական կողմի պաշտոնական որևէ քայլ ձեռնարկելը։

«Կցանկանայի, որ նախ ինձ ներկայացնեք իրավիճակի մասին Ձեր պատկերացումները և միանգամայն ուղղակիորեն ասեք, թե ինչ մտադրություններ ունեք»,- այս խոսքերով է սկսել զրույցը Մակրոնը։ «Ի՞նչ կարող եմ ասել: Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ է կատարվում»,- պատասխանել է Պուտինը, որից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է ստելու, իսկ Մակրոնին՝ Դոնբասի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերը վերանայելու ցանկության մեջ։ Մակրոնը չի համաձայնվել ՌԴ նախագահի մեկնաբանության հետ, ինչը հանգեցրել է բուռն բանավեճի։ Պուտինի խոսքերին, որ անջատողականների առաջարկները «լսելի չեն», Մակրոնը, ինչպես հետևում է ֆիլմից, պատասխանել է. «Մենք թքած ունենք անջատողականների առաջարկների վրա»:

Իր տեսակետը Ֆրանսիայի նախագահը հիմնավորել է նրանով, որ անջատողականները Մինսկի համաձայնագրերի կողմ չեն:

Ի վերջո Պուտինը համաձայնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու Մակրոնի առաջարկին, սակայն պնդել է, որ գագաթնաժողովի ամսաթիվը դեռ պետք չէ նշանակել, քանի որ այն պետք է նախապատրաստել։ Զրույցն ավարտվում է Պուտինի խոսքերով. «Ես չեմ ուզում Ձեզնից թաքցնել, որ պարզապես ուզում էի գնալ հոկեյ խաղալու։ Ահա, ես Ձեզ հետ խոսում եմ մարզասրահից»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի