Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:43 25-06-2022

Վտանգավորը մենք չենք, իրենք են․ Ռոման Փարվանյանի հայրը՝ սպանվածների հարազատներին

Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել։ Հարազատները շարժվել էին դեպի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի տուն, որի հարևանությամբ բնակվում է նաև Ռոման Փարվանյանը, ով հարազատների ներկայացմամբ համարվում է այս միջադեպի կազմակերպիչը։

Ռոման Փարվանյանի հայրը՝ Ժորա Փարվանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն, ինչ պահանջում են սպանվածների հարազատները, չեն տեսնելու, իրենք երբեք չեն հեռանալու իրենց պապենական տներից։

«Դուք չեք հասկանում՝ սա բանդա է, գնացեք, պարզեք։ Այդ ամեն ինչը շատ լավ կազմակերպված է։ Իմ որդին այս ամենը չի կազմակերպել, նա գնացել է ոստիկանական բաժին, բոլոր տվյալներն էլ իրենց մոտ կան, ինձնից ի՞նչ եք ուզում։ Մեզ ո՞վ կարող է ասել՝ գնացեք Ապարանից, սա իմ պապու ազատագրած հողն է, եթե չգիտեք, գնացեք Սարդարապատ, այնտեղ գրված է՝ Փարվանի Խչո, իմ պապն է, սա իմ պապու ազատագրած հողն է։ Ինչ որ իրենք ասում են, չլինող բան է, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա։ Վտանգավորը մենք չենք, իրենք են»,- ասաց Ռոման Փարվանյանի հայրը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից