Արտաքին 4 տարի առաջ - 15:58 25-06-2022

ԱՄՆ-ում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով աբորտն արգելող օրենքի դեմ

ԱՄՆ Միսսուրի նահանգում Գերագույն դատարանն արգելել է հղիության արհեստական ​​ընդհատումը, ինչի պատճառով հազարավոր ամերիկացիներ ամբողջ երկրում դուրս են եկել բողոքելու այդ որոշման դեմ, հաղորդում է USA Today-ը։

Վաշինգտոնում՝ Գերագույն դատարանի շենքի մոտ, հարյուրավոր մարդիկ կանգնած են պաստառներով՝ վանկարկելով «Իմ մարմինն իմ ընտրությունն է»։ Ցուցարարները հավաքվել են այն բանից հետո, երբ լուրերով լսել են, որ հղիության արհեստական ​​ընդհատում թույլատրող օրենքը չեղյալ է հայտարարվել։

Բողոքողները դուրս են եկել նաև Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Չիկագոյի, Ֆիլադելֆիայի, Դենվերի, Սան Ֆրանցիսկոյի, Պորտլենդի, Սիեթլի և ԱՄՆ շատ այլ քաղաքների փողոցներ։

Ցույցերը հիմնականում խաղաղ են անցնում։ Սակայն որոշ ագրեսիվ տրամադրված ցուցարարներ, այնուամենայնիվ, ձերբակալվել են։ Ցուցարարներից շատերը կանաչ են հագել, քանի որ այն խորհրդանշում է աբորտն օրինականացնելու շարժումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը