Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:17 25-06-2022

Եթե վենդետայի վտանգ լիներ, հիմա արդեն եղած կլիներ․ սպանվածի հայր

Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:

Միջադեպի ժամանակ զոհվածներից մեկի` Տիգրան Հարությունյանի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ես գիտեմ, որ դեպքից մեկ օր առաջ ինչ-որ վիճաբանություն է եղել հենց այս հատվածում, և ամբողջ ոստիկանությունը տեղյակ է եղել՝ ոստիկանապետի գլխավորությամբ։ Այդ վիճաբանությունը շարունակվել է գազալցակայանում։ Վիճաբանությունը եղել է Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաների և Ասատրյան Մաթևոսի եղբոր հետ։

Այս պահին մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա, բոլոր նրանք, ովքեր այնտեղ եղել են, պետք է ձերբակալվեն և պատասխան տան։ Մեկ շաբաթ է անցել, մեկ հոգու են ձերբակալել։ Այնտեղ ներկա են եղել դեպուտատի եղբայրը, Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները։ Այն մարդը, ով այդտեղ ծեծի է ենթարկվել, պատմել է, որ այդ մարդիկ այդտեղ են եղել։ Մենք կսպասենք՝ Քննչական կոմիտեն և ոստիկանությունը ինչ են անում, և եթե մեր պահանջները իրենք չանեն, չձերբակալեն բոլորին, արդար քննություն չանեն․․․․»։

Oragir.news-ի հնչեցրած հարցին, թե ասում են՝ վենդետայի վտանգ կա, որ հարազատները պատրաստվում են վրեժխնդիր լինել, իրքը նման զգացողություն ունի՞, Տիգրան Հարությունյանի հայրը պատասխանեց․ «Վենդետայի վտանգ եթե լիներ, հիմա արդեն եղած, վերջացրած կլիներ։ Ես նման նպատակներ չունեմ, իմ նպատակն այն է, որ այդտեղ ովքեր կան, բոլորը ձերբակալվեն»։

Ապա հարազատներից մեկն էլ հավելեց, որ նման նպատակ չկա, իրենք պարզապես ուզում են, որ ովքեր դա արել են, այլևս Ապարանում չապրեն․ «Փարվանյաննները, չեմ ուզում հատ հատ դրանց անունները տալ, չենք ուզում այլևս ապրեն Ապարանում, որ Ապարացիները հանգիստ ապրեն։ Բայց մենք չենք ուզում իրենց սպանենք»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը