copy image url
Ավելին 4 տարի առաջ - 14:33 25-06-2022

Շվարցենեգերի նախկին կինը դատարանի միջոցով ստացել է դերասանի կարողության կեսը

Լրագրողուհի Մարիա Շրայվերը ամուսնալուծությունից հետո ստացել է իր նախկին ամուսնու՝ Առնոլդ Շվարցենեգերի կարողության կեսը։ Ինչպես նշում է US Weekly-ն, նրանք հավասար են բաժանել դերասանի ողջ կուտակածը, որը նա վաստակել էր 1986 թվականից՝ իրենց հարսանիքի պահից, մինչև 2011 թվականը՝ ամուսնալուծության գործընթացի սկիզբը։ Այդ գումարի մեջ ներառված էր նաև նրա թոշակը։

Ամուսնալուծությունը ձգվել է համատեղ ձեռք բերված ունեցվածքի բաժանման հետ կապված դժվարությունների պատճառով, որի արժեքը գնահատվում էր 400 միլիոն դոլար։ Զույգը որոշել է ամուսնալուծվել այն բանից հետո, երբ Շվարցենեգերը հարաբերություններ է սկսել տան աշխատակցուհու հետ, որը նրան որդի է պարգևել։ Շրայվերի հետ ամուսնությունից դերասանն ունի չորս երեխա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր