Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:59 24-06-2022

Ռուսական լցանավերը նավարկում են Լիբերիայի դրոշի ներքո և Հնդկաստանի հավաստագրմամբ

Ռուսական «Սովկոմֆլոտ» ընկերության նավթային լցանավերը շարունակում են նավարկել դեպի եվրոպական նավահանգիստներ՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին։ Սահմանափակումները շրջանցելու համար «Սովկոմֆլոտը» դուստր ձեռնարկություններ է տեղակայել Կիպրոսում և ԱՄԷ-ում, նրա լցանավերը նավարկում են Լիբերիայի դրոշի ներքո, և դրանց անվտանգությունը հավաստագրված է Հնդկաստանում: Այս մասին հայտնում են Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետազոտական կենտրոնը (OCCRP) և Reuters գործակալությունը։

2022 թվականի մայիսին OCCRP-ը հայտնաբերել է «Սովկոմֆլոտի» ավելի քան 18 լցանավ, որոնք շարունակել են իրականացնել նավարկություններ՝ չնայած պատժամիջոցներին, որ սահմանվել են ընկերության նկատմամբ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով: Նրանցից յուրաքանչյուրը միջինում տեղափոխում է 240 մլն դոլարի նավթ։

Քննիչները պարզել են, որ «Սովկոմֆլոտը» շրջանցում է պատժամիջոցները՝ գործողություններ իրականացնելով Կիպրոսում և ԱՄԷ-ում գտնվող դուստր ձեռնարկությունների միջոցով և նավարկելով Լիբերիայի դրոշի ներքո, որը համարվում է հարկային նավահանգիստ: Այսպիսով, միջազգային քաղաքականության և ֆինանսների հարցերով մասնագետ Ռիկարդո Սոարեսի կարծիքով, «Սովկոմֆլոտը» շարունակում է արտարժույթ վաստակել, «որի կարիքը Ռուսաստանը հուսահատորեն զգում է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել